Կարծիք

24.06.2017 16:31


Ելք-ից «հեղափոխություն», դրան սատարում կամ առաջնորդում մի պահանջեք

Ելք-ից «հեղափոխություն», դրան սատարում կամ առաջնորդում մի պահանջեք

Քաղաքացիների մի ստվար խումբ կա, որն անհաշտ է երկրում ստեղծված իրականության հետ։ Խաղաղ ցույցերի մասնակցել, քվեարկել տվյալ պահին ընդդիմություն համարվողի օգտին՝ խնդրեմ, բայց նույն այդ ցույցերին, երթերին վախենում են նույնիսկ իջնել մայթից, որ ոստիկանից հանդիմանության չարժանանան կամ հանկարծ ուժ չկիրառվի, բերման չենթարկեն հանկարծ։ Չի էլ քննվում նման դրվագներում ոստիկանության գործելաոճը տեղավորվո՞ւմ է իրավունքի շրջանակներում, թե չէ․ չի կարելի օրենք խախտել ու վերջ, իսկ ոստիկանը հենց օրենքն է (ի դեպ, ոստիկաններն էլ են ըտենց մոլորության մեջ)։ Նպատակ չունեմ քննադատել այդ մոտեցումը։ Վախը նորմալ երևույթ է նորմալ մարդու համար։ Հակառակը՝ վախ չունենալն է աննորմալ։

Այս ստվար խմբին մի քաղաքական տանիք էր պետք, ուժ, որը կհայտարարի, որ ոստիկանի դեմ ոտնձգությունը քխ ա, ճիշտը կեղծվող ընտրություններին խելոք մասնակցելն է ու, ի վերջո, իր ետևից գնալու դեպքում խումբը զերծ է մնալու որևէ վտանգից՝ գործելու են բացառապես հանրապետականի գծած օրենքների շրջանակներում։ Ես չեմ ընդունում ըսենց մոտեցումը, բայց նաև չեմ կարող չընդունել դրա գոյության իրավունքը։ Մերժելին այն է, որ այդ ուժի համակիրներն ու, երբեմն, աչքի ընկնող ֆիգուրները այլ կերպ մտածողների վրա են հարձակվում վիրտուալ (հատկանշական է) տիրույթում ու տարբեր պիտակներ կպցնում։ Մարդիկ ջան, կոնֆորմիստ եք, հասկացանք… բա մարտնչե՞լս որն է։

Ասածս ինչ է… Ելք-ից ու, մանավանդ, նրա համակիրների մեծագույն մասից «հեղափոխություն», դրան սատարում կամ առաջնորդում մի պահանջեք, էլի։ Թարգեք անիմաստ բաներով զբաղվել։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը