Մոսկվայի դատարանը արտոնել է Մանեժյան հրապարակում հրահրված անկարգությունների ենթադրյալ կազմակերպչի ձերբակալությունը
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը Իլյա Կուբրակովի ձերբակալման հրաման է արձակել, ով Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման կասկածյալներից է։
Կուբրակովը կասկածվում է ՌԴ քրեական օրենսգրքի «սպանություն», «ծեծ», «խուլիգանություն» հոդվածներով։ Դատարանի մամլո քարտուղար Օլեգ Շասաևը հայտնել է, որ նա նաև մեղադրվում է օրերս կատարված Ղրղզստանի քաղաքացու սպանության համար։ Նրան սպառնում է ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն։
Շասաևը նաև նշել է, որ դատարանը հրաման է արձակել Ռոման Լոգվինին, Վլադիսլավ Գուրյանովին և Միխայիլ Կուզնեցովին ձերբակալելու համար, ովքեր կասկածվում են ազգային հողի վրա ծեծ և խուլիգանություն իրականացնելու մեջ։