Աշխարհ

24.06.2017 14:17


Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիրներ (ֆոտոշարք)

Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիրներ (ֆոտոշարք)

Հունիսի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է զինտեխնիկա։ Նյութին կից հրապարակած տեսանյութում երևում է, որ «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավից բեռնաթափում են «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։ Նման համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրման մասին հայտնի էր դարձել դեռևս 2014 թ․։ razm.info-ն գրում է, որ տեսանյութից մատակարարված համակարգերի հստակ քանակը հնարավոր չէ որոշել, սակայն խոսքը շուրջ 10 միավոր «Քրիզանտեմա-Ս» մարտական մեքենաների վաճառքի մասին է։

Դատելով հրապարակված տեսանյութից՝ մատակարարվել են «Քրիզանտեմա-Ս» համալիրի մեջ ներառվող 9П157-2 արձակման կայաններ և 9П157-3 դասակի հրամանատարի մեքենաներ, ինչպես նաև համակարգերի տեխնիկական սպասարման համար նախատեսված մեքենա։

Համաձայն ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տրամադրած տեղեկությունների՝ Ադրբեջանը 2014 թ․ պատվիրել, իսկ 2015-ին ստացել էր 10 միավոր նման համակարգ։

Իր հերթին ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը հայտնում է, որ Ադրբեջանը 2015 թ․ ստացել էր առաջին խմբաքանակը, հետո գործարքը ֆինանսական խնդիրների պատճառով կանգնեցվել էր և վերսկսվել է հիմա՝ 2017 թ․ հունիսին։

9П157 մարտական մեքենան ստեղծվել է ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի ընթացամասի վրա։

«Քրիզանտեմա-Ս» համալիրի 9М123հրթիռի ՄՏԲ

  • Կրակի տեմպը՝ 4 կրակոց/րոպե,
  • Առավելագույն հեռահարությունը՝ 5 կմ,
  • Նվազագույն հեռահարությունը՝ 400 մ,
  • Մարտական մասը՝ կումուլյատիվ տամդեմային 9Н146-1,
  • Մարտական մասի տրամաչափը՝ 155 մմ։

Այս խորագրի վերջին նյութերը