Լրահոս

18.12.2010 11:17


ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 2011թ. կազմելու է 725 մլրդ դոլլար

ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 2011թ. ֆինանսական տարում կազմելու է 725 մլրդ դոլար՝ ներառյալ Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների ֆինանսավորման համար նախատեսված 159 մլրդ դոլարը։ Օրինագիծը հաստատվել է ամերիկյան խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ձայների մեծամասնությամբ՝ 341 կողմ, 48 դեմ։ Այս մասին հաղորդում է «РБК»-ն։

Բյուջեի նախագիծը Կոնգրեսում քննարկման դնելը հնարավոր դարձավ փաստաթղթից մի շարք վիճելի կետերի դուրսբերումից և միջկուսակցական փոխզիջման հասնելուց հետո։ Այժմ օրինագիծը ուղարկվել է Սենատ, որը պետք է այն հաստատի կարճ ժամանակահատվածում՝ Ամանորյա տոներից առաջ։

Փաստաթղթից դուրս են բերվել հատկապես սեռական փոքրամասնությունների զինվորական ծառայություն վերաբերյալ կետերը, որոշվել է շարունակել «don't ask, don't tell» («ո՛չ հարցրու, ո՛չ ասա) քաղաքականությունը։ Փորձագետները Բարաք Օբամայի գլխավոր պարտությունը համարում են օրինագծով Գուանտանամայի բանտարկյալներին  ԱՄՆ տարածք տեղափոխելու արգելքի դրույքի երկարացումը, ինչը խանգարում է նրա վերացմանը։ Հիշեցնենք, որ Կուբայի այդ բանտը փակելը Բ. Օբամայի նախընտրական քարոզարշավի հիմնական դրույթներից մեկն էր։

Այս խորագրի վերջին նյութերը