Կարծիք

24.06.2017 10:13


Այսպես որ գնա, Հայաստանում հայ տղամարդ չի մնա

Այսպես որ գնա, Հայաստանում հայ տղամարդ չի մնա

Այսպես որ գնա, Հայաստանում հայ տղամարդ չի մնա..․ կարծես, հատուկ ծրագիր իրականացվի, մի քանի փուլերով, որը ուղեկցվում է սպանություններով, բռնություններով, պարտադրաբար արտաքսումով, արտագաղթով, նվաստացումով, դատապարտելով: Այս ամենը գործում է արական սեռի բոլոր տարիքային խմբերի նկատմամբ, առանց բացառության:
Եթե դիտենք փուլային տարբերակով, ապա կստացվի հետևյալը.
1. 18-20 տարեկանների ջարդ, հիմնականում սահմանին կամ զորամասում
2. 20-60 տարեկան տղամարդկանց արտագաղթ, որը ավելի շատ արտաքսում է, որովհետև պարտադրված են լքում հայրենիքը, օտար երկրում հացի փող, կրկնում եմ, հացի փող վաստակելու համար
3. Արցախյան հերոսամարտի ամենաազգասեր, ամենափայլուն հերոսների, այդ թվում՝ հաղթանակած բանակի հրամանատարի ձերբակալություն՝ անհիմն մեղադրանքներով, «գործ սարքելով»
4. Այս ամենը կազմակերպելուց հետո, հիմա էլ փորձում են ինչ-ինչ եղանակներով, հիմնականում կրկին «գործ սարքելով» ճնշել այն տղամարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին:

Այսինքն, ուզում են մնալ իրենք իրենցով․ ինչ ուզեն անեն, ոնց ուզեն անեն:

Ցավոք, այսօր հայաստանաբնակ հայերի մեծ մասը համակերպվել է այս ամենի հետ, քանզի չգիտի իր իրավունքները պահպանելու ու պաշտպանելու ձևերը․ սա գալիս է անտեղյակությունից:

Բայց չէ՞ որ կան մարդիկ, որ անկախ ամեն ինչից կարող են անել դա, փառք Աստծո այսօր գոյություն ունի ՄԻԵԴ:

Ամալյա Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը