Լրահոս

18.12.2010 10:44


Բանտից շուրջ 150 կալանավոր է փախել

Ինչպես հաղորդում է «utro.ru» գործակալությունը, ԱՄՆ սահմանին մոտ գտնվող Մեքսիկայի բանտից 148 կալանավոր է փախել։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել Նուևո Լարեդո քաղաքի արվարձանում։

Նախնական տվյալներով՝ փախչողների մեծամասնությունը կալանավորվել էր թմրամիջոցներ կիրառելու և տարածելու համար։

Նշենք նաև, որ վերջին ամիսներին սա նմանատիպ առաջին դեպքը չէ։ Սեպտեմբերին էլ հարևան Ռեյնոսա քաղաքի բանտից էին 83 դատապարտյալներ փախել։

 

Այս խորագրի վերջին նյութերը