Աշխարհ

24.06.2017 20:32


Թուրքիայի քաղաքացին Էրդողանին վիրավորելու մեղադրանքով կալանավորվել է

Թուրքիայի քաղաքացին Էրդողանին վիրավորելու մեղադրանքով կալանավորվել է

Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության ցուցումով բերման է ենթարկվել ոմն Դ. Յըլմազը:

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ նա կասկածվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու մեջ:

Նրան տեղափոխել են դատարան, որն էլ կալանավորման որոշում է կայացրել:

Աղբյուրը չի մանրամասնում, թե մասնավորապես ինչ վիրավորանքի մասին է խոսքը: Փոխարենը հիշեցնում է, որ ավելի վաղ նշյալ անձը Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել էր 3 ամսվա ազատազրկման:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը