Լրահոս

18.12.2010 10:24


ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին

ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին

ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Այս մասին երեկ հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։

Քրոուլիի խոսքերով՝ ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր անցյալի հետազոտման լավագույն միջոցը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերն են։

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կարող է մոտակա 48 ժամում այդ օրինագիծը քննարկման դնել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին հաստատել է Հայոց ցեղասպանության բանաձևը։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և Միացյալ Նահանգների կառավարությանը խնդրել կանխել օրինագծի քննարկումը։

Զրույցի ընթցքում Քլինթոնն ասել է, թե այդ հարցում ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ, և կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի փաստաթուղթը Կոնգրեսի ստորին պալատի օրակարգում չդրվի։

Այս խորագրի վերջին նյութերը