Աշխարհ

23.06.2017 12:09


Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։

+105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 426 կգ արդյունք: Հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Պոկումում նա բարձրացրեց 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չբավականացրեց 246 կգ-ը գլխավերևում պահելու համար։

Աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները նվաճեցին մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։

Երրորդ մրցանակակիր էին դարձել Սոնա Պողոսյանը (70 կգ) և Սամվել Գասպարյանը (105 կգ)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը