Քաղաքական

23.06.2017 11:51


Հուլիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Հուլիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու: Այդ մասին այսօր հայտարարվել է ՀՀ կառավարության նիստում: Օրակարգում լինելու են հետևյալ հարցերը՝

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախա­ձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:

Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողով ներկայացնել՝

«2017 թվականի հուլիսի 4-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հարցի քննարկման տևողության սահ­ման­ման մա­սին» Հայաս­տանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նա­խագիծը:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել էր, որ 49 պատգամավորի նախաձեռնությամբ հուլիսի 6-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջան կհրավիրվի։ Օրակարգում ՀՀ 2016թ․ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն է լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը