Աշխարհ

23.06.2017 09:26


Թերեզա Մեյը թույլատրել է ԵՄ քաղաքացիներին մնալ Բրիտանիայում Brexit-ից հետո

Թերեզա Մեյը թույլատրել է ԵՄ քաղաքացիներին մնալ Բրիտանիայում Brexit-ից հետո

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը թույլատրել է Եվրամիության քաղաքացիներին մնալ այդ երկրում Brexit-ից հետո։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Բրյուսելում ընթացող գագաթաժողովի ժամանակ։

Ինչպես հայտնում է Россия 24-ը, Մեյը նշել է, որ ԵՄ բնակիչները կարող են հատուկ կարգավիճակ ստանալ՝ ժամանակավոր կացության իրավունք։

«Միացյալ թագավորությունն առաջարկում է պաշտպանել Մեծ Բրիտանիայում բնակվող Եվրամիության քաղաքացիների իրավունքները, և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների իրավունքները, որոնք բնակվում են Եվրոպայում։ Սա շատ կարևոր խնդիր է։ Մենք կցանկանայինք, որ դա գագաթաժողովի հիմնական հարցերից մեկը լիներ։ Մենք կքննարկենք, թե կոնկրետ ինչպես պաշտպանել ԵՄ քաղաքացիների իրավունքները, որոնք բնակվում են մեր տարածքում»,-հայտարարել է Թերեզա Մեյը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելնն արդեն իսկ դրական է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետի այս առաջարկին։

Նշենք, որ այժմ Միացյալ թագավորությունում ԵՄ երկրների առնվազն 3 մլն քաղաքացի է բնակվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը