Աշխարհ

23.06.2017 18:27


Տղամարդը, ում արգելել էին աշխատավայրում շորտեր կրել, գրասենյակ է գնացել շրջազգեստով (լուսանկար)

Տղամարդը, ում արգելել էին աշխատավայրում շորտեր կրել, գրասենյակ է գնացել շրջազգեստով (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի բնակիչը, ում ղեկավարությունն արգելել էր աշխատավայրում շորտեր կրել, գրասենյակ է գնացել կանացի շրջազգեստով։

Sun-ը հայտնում է, որ 20-ամյա Ջոուի Բարջին թույլ չեն տվել շորտերով ներս մտնել աշխատավայր՝ չնայած շոգ եղանակին, և տուն են ուղարկել՝ հագուստը փոխելու։ Նա պահանջը կատարել է, բայց յուրօրինակ կերպով։

Ջոուի խոսքով՝ ինքը պատրաստ է եղել, որ իր առաջ կրկին կփակեն դռները, սակայն որոշ ժամանակ անց գրասենյակի բոլոր աշխատակիցներին էլեկտրոնային նամակ է եկել, որ ղեկավարությունը տղամարդկանց թույլատրում է տոթ եղանակին բրիջի կրել։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը