Քլինթոնն ու Դավութողլուն հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Ըստ «Hurriyet»-ի՝ Դավութողլուն հայտնել է Անկարայի անհանգստությունը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար։
-Մենք ցանկանում ենք, որ այդ նախաձեռնությունը կանգնեցվի,-ասել է նա։
Իր հերթին Քլինթոնը հայտնել է, որ այդ բանաձևի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը անփոփոխ է մնացել։
-Կարող եք վստահ լինել, մենք կանենք ամեն հնարավորը,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։։