Աշխարհ

22.06.2017 22:01


Թուրքիայի Կենտրոնական բանկի ոսկու պաշարները կազմում են 436 տոննա

Թուրքիայի Կենտրոնական բանկի ոսկու պաշարները կազմում են 436 տոննա

Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկը ոսկու պաշարների 436 տոննա ցուցանիշով կենտրոնական բանկերի շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը: Այլ կերպ ասած՝ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացուն միջինում բաժին է ընկնում 5.5 գրամ ոսկի:

Ոսկու համաշխարհային խորհրդի, Համաշխարհային բանկի և տարբեր երկրների վիճակագրական ծառայությունների տվյալների համաձայն՝ զարգացած և զարգացող երկրներից ամենամեծ ոսկու պաշարներն ունի Շվեյցարիայի Կենտրոնական բանկը: Այդ պաշարները կազմում են 1.040 տոննա, իսկ յուրաքանչյուր քաղաքացուն բաժին է ընկնում 123.5 գրամ ոսկի:

Երկրորդ տեղում Լիբանանն է (մեկ քաղաքացուն բաժին ընկնող ոսկու չափը՝ 49 գրամ), երրորդ տեղում՝ Գերմանիան (41.1 գրամ), այնուհետև՝ Իտալիան (40.4 գրամ) և Պորտուգալիան (37.1 գրամ):

Ըստ Կենտրոնական բանկի ոսկու պաշարների՝ վերջին տեղում Եմենն է՝ յուրաքանչյուր քաղաքացուն բաժին ընկնող 0.06 գրամ ցուցանիշով: Ցանկի վերջին հորիզոնականներում են նաև Բանգլադեշը՝ 0.09 գրամ, Նիգերիան և Կոլումբիան 0.21 գրամ, Մյանմարը՝ 0.14 գրամ ոսկի ցուցանիշով:

Համաձայն Ոսկու համաշխարհային խորհրդի զեկույցի՝ կենտրոնական բանկերում պահվող 33.425 տոննա ընդհանուր ծավալով ոսկու պաշարներից 10.785 տոննան գտնվում է Եվրոպայում:

Այդ ոսկու պաշարներից 8.133 տոննան պահվում է ԱՄՆ-ում, 3.377 տոննան՝ Գերմանիայում, 2.451 տոննան՝ Իտալիայում, 2.435 տոննան՝ Ֆրանսիայում, 84 տոննան՝ Չինաստանում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը