ՀՀ ԱԳՆ-ն ապացույցներ է ներկայացրել ԵԱՀԿ-ին Կարապետյանի` քաղաքացիական անձ լինելու մասին
Պաշտոնական Երևանը պնդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում հայտնված 43-ամյա Զավեն Կարապետյանը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն«Ազատության»-ը փոխանցեց, որ պաշտոնապես դիմել են ԵԱՀԿ-ին և ապացույցներ ներկայացրել Կարապետյանի` քաղաքացիական անձ լինելու մասին։
«Այսօր մենք հարցը բարձրացրել ենք ԵԱՀԿ-ում, ասվել է, որ նման քաղաքացի է հայտնվել ադրբեջանցիների ձեռքում և հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է հայտնվել։ Ակնհայտ խնդիրների առկայությամբ նրան հագցրել են զինվորական բաճկոն, որը չի օգտագործվում հայկական զինված ուժերում, փորձել են ներկայացնել որպես դիվերսանտ»- ասաց Բալայանը՝ շարունակելով. «Առաջին հերթին՝ դա բոլոր հնարավոր միջազգային հումանիտար պարտավորությունների խախտում է, որով չի թույլատրվում պարզապես գերի ընկած կամ նման կարգավիճակում հայտնված մարդկանց, իրենց կամքից հակառակ, ցուցադրելը, իսկ այն, որ դա արվել է հստակ կամքին հակառակ, որևիցե մեկի մոտ կասկած չի հարուցում»։
ՀՀ ԱԳՆ-ն ապացույցներ է ներկայացրել ԵԱՀԿ-ին Կարապետյանի` քաղաքացիական անձ լինելու մասին
Պաշտոնական Երևանը պնդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում հայտնված 43-ամյա Զավեն Կարապետյանը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատության»-ը փոխանցեց, որ պաշտոնապես դիմել են ԵԱՀԿ-ին և ապացույցներ ներկայացրել Կարապետյանի` քաղաքացիական անձ լինելու մասին։