Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են պայմանագիր Բելառուսին 12 միավոր Սու-30ՍՄ կործանիչներ վաճառելու մասին։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Բելառուսի ՊՆ պաշտոնյան։ Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Կործանիչների մատակարարման կոնկրետ ժամանակահատված չի նշվում։
Ավելի վաղ Բելառուսի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար Օլեգ Դվիգալևը հայտարարել էր, որ Բելառուսը մտադիր է մինչև 2020թ. Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերել։
Դեռևս 2015-ի վերջին Բելառուսի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ իրենք ցանկանում են թարմացնել ավիապարկը և Ռուսաստանից գնել Սու-30 կործանիչներ, ինչպես նաև շարունակել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների և «Տոռ-Մ2» զենիթահրթիռային համալիրների գնումը:
Բելառուսը նոր կործանիչներով կփոխարինի իր զինված ուժերում շահագործվող ՄիԳ-29 կործանիչները:
Բելառուսի զինված ուժերը սպառազինված են 37 միավոր ՄիԳ-29 և ՄիԳ-29ՈւԲ կործանիչներով։ Բելառուսը պատրաստվում է նաև 8 միավոր ՄիԳ-29 կործանիչ և 2 միավոր «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրներ անհատույց տրամադել Սերբիային։
Բելառուսը Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչներ կգնի