Երկու օր է՝ ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստն էր ընթանում․ քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Քիչ առաջ տեղի ունեցած քվեարկությամբ՝ այդ ծրագրին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 31 պատգամավոր։ Ձեռնպահ չի եղել։
«Ելք» և«Ծառուկյան» դաշինքները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու։
Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Քվեարկությունից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ 49 պատգամավորի նախաձեռնությամբ հուլիսի 6-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջան կհրավիրվի։ Օրակարգում ՀՀ 2016թ․ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն է։
ԱԺ-ն հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին
Երկու օր է՝ ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստն էր ընթանում․ քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Քիչ առաջ տեղի ունեցած քվեարկությամբ՝ այդ ծրագրին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 31 պատգամավոր։ Ձեռնպահ չի եղել։
«Ելք» և «Ծառուկյան» դաշինքները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու։

7or.am