Աշխարհ

22.06.2017 10:50


Ադամ Շիֆն ու նրա գործընկերները աջակցել են թուրքական ներդրումներն արգելող օրինագծին

Ադամ Շիֆն ու նրա գործընկերները աջակցել են թուրքական ներդրումներն արգելող օրինագծին

Կոնգրեսական Ադամ Շիֆն ու նրա 9 գործընկերները նամակ են ուղարկել Քալիֆորնիայի Սենատի նախագահին, աջակցություն հայտնելով օրինագծին, որը նահանգի կենսաթոշակային հիմնադրամներին արգելում է ներդրումներ անել այն ընկերություններում, որոնք պատկանում են, վերահսկվում կամ կառավարվում են Թուրքիայի կառավարության կողմից։

Նամակում ասվում է, որ անցյալում Քալիֆորնիան արդեն արգելել է կենսաթոշակային հիմնադրամներին ներդրումներ անել այն ոլորտներում, որոնք հակասում են նահանգի արժեքներին։ Օրինակ, դա վերաբերում էր ածուխ արդյունահանող ընկերություններին։ Առաջարկված օրինագիծը արգելափակում է ապագա ներդրումները, որոնք անմիջականորեն կապակցված են թուրքական կառավարության հետ, օրինակ պետական պարտատոմսերը։

«Հաշվի առնելով Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա վերջին հարձակումը, նաև Հայոց ցեղասպանության շարունակվող ժխտումը, Քալիֆորնիայի այդ քայլը կդառնա պատշաճ պատասխան»,- նշվում է նամակում։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը