Կարծիք

21.06.2017 23:20


Նեոլիթյան պարզունակությամբ ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքը շարունակվեց անճաշակ մի բեմադրությամբ

Նեոլիթյան պարզունակությամբ ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքը շարունակվեց անճաշակ մի բեմադրությամբ

Նեոլիթյան պարզունակությամբ տառապող ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքն առ այն, թե իբր կանխվել է հայկական ուժերի կողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարվել մեկ զինծառայող, ժամեր առաջ, որպես ասվածի «ապացույց», իր շարունակությունը ստացավ համացանցում տեղադրված անճաշակ մի բեմադրությամբ:

Որ իրականում մեր հարևան կոչվածներն, իրենց գաղափարաքարոզչական պահվածքով անընդհատ հիշեցնում են նեոլիթյան դարաշրջանի բարքն ու վարքը, դա ակնհայտ է: Սակայն զարմանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ տարիների հետ սրանց «ունեցած» մտածելու կարողությունը, ինչպես բանական մարդու պարագայում է լինում, ոչ թե զարգանում, այլև հակառակ օրինաչափության՝ հետընթաց է ապրում: Ցավալի է, որ այս ամենի արդյունքում ավելի շատ կորցնում է ոչ թե պարզամիտ մտածողությամբ հիմարը, այլև նա, ով ստիպված է ապրել այդ հիմարի հարևանությամբ...

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից


Այս խորագրի վերջին նյութերը