Կարծիք

21.06.2017 22:11


Իրեն ընդդիմություն համարող դաշինքն անդուլ ջանքեր է գործադրում ՀՀԿ ղեկավարին ցմահ իշխանությամբ օժտելու համար

Իրեն ընդդիմություն համարող դաշինքն անդուլ ջանքեր է գործադրում ՀՀԿ ղեկավարին ցմահ իշխանությամբ օժտելու համար

ԵԼՔ դաշինքին պետք է հինգ ու խաչ նշանակել՝ 2018-ին վարչապետի պաշտոնն ստանձնելու հարցում Սերժ Սարգսյանին համոզելու համար:
ԱԺ նիստը ցույց տվեց, որ ԵԼՔ-ը նման առաքելություն է իրականացնում:
Աշխարհի երկրների գերակշիռ մասում գործող ընդդիմությունը պայքարում է առաջին դեմքի դեմ, իսկ մեզանում իրեն ընդդիմություն համարող դաշինքն ատամներ է ցույց տալիս վարչապետին ու լծվել է իշխող ուժի սայլին և անդուլ ջանքեր է գործադրում ՀՀԿ ղեկավարին ցմահ իշխանությամբ (դե, մինչև 2040 թիվը) օժտելու համար:
Տեսարանը ծիծաղահարույց էր, երբ տեսանք, թե ինչպես էին ԵԼՔ-ականները «պատին դեմ տալիս» Կարեն Կարապետյանին ու վերջինիս փորձում խաչաձև հարցերով «խեղճացնել»: Քիչ էր մնում 25-ամյա անկախության ողջ շրջանում չլուծված բոլոր հիմնախնդիրները բարդեին 8 ամիս պաշտոնավարող Կարապետյանի վրա՝ «մոռանալով», որ Կառավարության ծրագրի հիմքում Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ուղերձն է:
Ձևեր եք թափում, որ ի՞նչ...
Այդ ուղերձը դրեք ձեր բարձի տակ ու ՀՀԿ տատիկի հետ աղոթեք, որ 2018-ին վարչապետի աթոռին բազմի «ցմահ առաջնորդը»:
Թե չէ՝ մեյմունությունը զռռում է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը