Քաղաքական

21.06.2017 16:26


Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ իբր հայ «դիվերսանտի» մասնակցությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ իբր հայ «դիվերսանտի» մասնակցությամբ

Հունիսի 21-ին՝ ժամը 15:31-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հոդված և դրան կից տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում են իբր «հունիսի 20-ին ձերբակալված հայ դիվերսանտին», ով ներկայանում է որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան (ծնված 1974 թ.): Տեսանյութում երևում է, որ այդ անձը քաղաքացիական հագուստով է, ում պարզապես հագցրել են մարտական բաճկոն:

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տեսանյութում ներկայացված անձը զինծառայող չէ.

«Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չի իրականացրել և որևէ դիվերսանտ կորուստ չունի: Իսկ այդ թատրոնը, որ Ադրբեջանի կողմից որ ներկայացվեց, առաջին անգամ չէ, որ իրականացվում էր»:

Ադրբեջանի ՊՆ-ն նրան ներկայացնում է որպես ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, դիվերսանտ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 20-ին, Ղազախում ապրող և Facebook սոցիալական ցանցում որպես «Ղազախի շտապօգնության կայանի բժիշկ» հանդես եկող Խամիս Մասիմովը հայտնել էր, որ նույն օրը «2 ժամ առաջ Հայաստանի կողմից 50 տարեկան մի հայ տղամարդ անցել է Քեմերլի գյուղ։ Սահմանը անցած հայ քաղաքացին ձերբակալվել է բնակիչների կողմից։ Որոշակի ժամանակ անց զինվորականները գալով գերուն տարել են»:

Մեկ օր անց՝ հունիսի 21-ի առավոտյան, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ «դիվերսիա են կանխել և գերի վերցրել»:

Այս խորագրի վերջին նյութերը