ՄԱԿ-ի առաջարկությամբ ՀԱՊԿ-ը խաղաղապահների ստորաբաժանում է ստեղծում
ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի առաջարկությամբ աշխատանքներ է իրականացնում ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ: Ստորաբաժանումը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ Սեմերիկովի՝ ստորաբաժանման անձնակազմի անդամները կհավաքվեն անդամ բոլոր պետությունների իրավապահ մարմիններից: Բոլոր երկրներն արդեն տվել են իրենց համաձայնությունը:
ՀԱՊԿ քարտուղարության՝ ստորաբաժանման կառուցվածքի վերաբերյալ առաջարկները ներկայացվելու են երկրների նախագահներին: ՄԱԿ-ը ՀԱՊԿ խաղաղապահներին ճանաչել է իրենց չափորոշիչներին համապատասխան:
Մինչ այս՝ 2017-ի մայիսին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարել էր, որ կազմակերպությունը բանակցում է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատի ձևակերպման համար:
Դեռևս մեկ տարի առաջ՝ 2016-ի հունիսին՝ ՄԱԿ անդամ պետությունների ոստիկանապետերի խորհրդակցության ժամանակ, Վալերի Սեմերիկովը հայտնել էր, որ ՀԱՊԿ մասնագետները անդամ պետությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ աշխատում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ոստիկանական զորախումբ ստեղծելու ուղղությամբ:
Այդ զորախումբն, ըստ Սեմերիկովի, կարողանալու էր տեղակայվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս՝ այլ պետությունների տարածքում և մասնակցել ՄԱԿ ԱԽ մանդատով անցկացվող խաղաղապահ առաքելություններին: ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն ունեն 3500 հոգանոց անձնակազմ, որից 800-ը՝ ոստիկանական:
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ստեղծվել են ՀԱՊԿ պետությունների՝ 2007-ին կնքած համաձայնագրի հիման վրա: ՀԱՊԿ կազմում գործում են նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ՀԱՊԿ տարածքից դուրս կիրառվելու մանդատ չունեն:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահները, ՀԱՊԿ-ից անկախ, մասնակցում են ինչպես ՄԱԿ մանդատով, այնպես էլ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններին:
ՄԱԿ-ի առաջարկությամբ ՀԱՊԿ-ը խաղաղապահների ստորաբաժանում է ստեղծում
ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի առաջարկությամբ աշխատանքներ է իրականացնում ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ: Ստորաբաժանումը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: