Համալսարանը թուրք հայտնի նախկին ֆուտբոլիստին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից
Թուրքական «Մարտի 18» համալսարանի հանձնաժողովը Թուրքիայի հավաքականի նախկին հայտնի ֆուտբոլիստ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ- AKP) կուսակցության երբեմնի պատգամավոր Հաքան Շուքուրիցետ է վերցրել 2012թ. շնորհված պատվավոր դոկտորի կոչումը:
Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ որպես պատճառ նշվել է, որ Շյուքյուրը կապ է ունեցել գյուլենական համայնքի հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Իսկ վերջինիս առաջնորդ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է Թուրքիայի 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Աղբյուրը նշում է, որ Հաքան Շյուքյուրը պատվավոր դոկտորի կոչում է ստացել այն ժամանակ, երբ վերոհիշյալ համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր թուրք հայտնի քաղաքագետ, դասախոս, միջազգային հարաբերությունների մասնագետ Սեդաթ Լաչինլերը:
Վերջինս 2016թ. Թուրքիայում նոր թափ առած գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության ժամանակ ձերբակալվել էր և հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Համալսարանը թուրք հայտնի նախկին ֆուտբոլիստին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից
Թուրքական «Մարտի 18» համալսարանի հանձնաժողովը Թուրքիայի հավաքականի նախկին հայտնի ֆուտբոլիստ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ- AKP) կուսակցության երբեմնի պատգամավոր Հաքան Շուքուրից ետ է վերցրել 2012թ. շնորհված պատվավոր դոկտորի կոչումը:
Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ որպես պատճառ նշվել է, որ Շյուքյուրը կապ է ունեցել գյուլենական համայնքի հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Իսկ վերջինիս առաջնորդ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է Թուրքիայի 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Աղբյուրը նշում է, որ Հաքան Շյուքյուրը պատվավոր դոկտորի կոչում է ստացել այն ժամանակ, երբ վերոհիշյալ համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր թուրք հայտնի քաղաքագետ, դասախոս, միջազգային հարաբերությունների մասնագետ Սեդաթ Լաչինլերը:
Վերջինս 2016թ. Թուրքիայում նոր թափ առած գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության ժամանակ ձերբակալվել էր և հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Աղբյուրը` Ermenihaber.am