Աշխարհ

21.06.2017 15:20


Ռուսաստանը ոչնչացրել է Թուրքիայից ներկրված լոլիկը

Ռուսաստանը ոչնչացրել է Թուրքիայից ներկրված լոլիկը

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Rosselhoznadzor) համապատասխան մարմինները ոչնչացրել են Թուրքիայից Կալինինգրադ քաղաք արտահանվելիք լոլիկները (196կգ):

Այդ մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը: Rosselhoznadzor-ի հայտարարության մեջ ասվում է, որ մինչև Կալինինգրադ հասնելը, Ռուսաստանի անցակետերից մեկում, լոլիկների հետ կապված հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում լոլիկների մեջ հայտնաբերվել է մարդու առողջության համար վնասակար միջատ:

Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է:

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Rosselhoznadzor-աշխատակիցները որոշել են լոլիկի ներմուծված պաշարը ոչնչացնել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը