Կոնգոյում գերի ընկած վրացի օդաչուն հավանաբար սպանվել է
Հունիսի 19-ին Կոնգոյի «Մարտի 23» ապստամբական խմբավորման պարագլուխը վրացական Imedi հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է, որ հունվարին գերեվարված վրացի օդաչու Սոսո Օսուրաուլին զոհվել է ապստամբական և կառավարական ուժերի մարտերի ժամանակ: Այս մասին գրում է razm.info-ն։
«Մարտի 23» խմբավորման պարագլուխը հայտարարել է, որ իրենք օդաչուի համար փրկագին չեն պահանջելՎրաստանի կառավարությունից, քանի որ ահաբեկչական կամ քրեական խմբավորում չեն:
Նրա խոսքով՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ գրեթե համաձայնեցվել էր Սոսո Օսուրաուլիին հանձելու գործընթացը, սակայն Կոնգոյի կառավարական ուժերը գրոհ սկսեցին մայիսի սկզբին, որի ընթացքում սպանվեցին վրաստանցի օդաչուն և ևս 6 մարտիկ:
Հիշեցնենք, որ Մի-24 հարվածային ուղղաթիռը Կոնգոյում խոցվել էր հունվարի 28-ին։ Ուղղաթիռի օդաչուն՝ Վրաստանի քաղաքացի Սոսո Օսուրաուլին, գերի էր ընկել կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբների մոտ: Նշվում է, որ Օսուրաուլիին ազատելու համար ապստամբները պահանջել են 1 մլն դոլար փրկագին։
Կոնգոյում գերի ընկած վրացի օդաչուն հավանաբար սպանվել է
Հունիսի 19-ին Կոնգոյի «Մարտի 23» ապստամբական խմբավորման պարագլուխը վրացական Imedi հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է, որ հունվարին գերեվարված վրացի օդաչու Սոսո Օսուրաուլին զոհվել է ապստամբական և կառավարական ուժերի մարտերի ժամանակ: Այս մասին գրում է razm.info-ն։
«Մարտի 23» խմբավորման պարագլուխը հայտարարել է, որ իրենք օդաչուի համար փրկագին չեն պահանջել Վրաստանի կառավարությունից, քանի որ ահաբեկչական կամ քրեական խմբավորում չեն: