Լրահոս

17.12.2010 17:44


ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՀ ԿԸՀ պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը' կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջև կապերի խորացման և մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ և ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ այն կարևորելով ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Այս խորագրի վերջին նյութերը