Հյուսիսային Կովկասում մեկնարկել է ՌԴ ԶՈւ 58-րդ բանակի վաշտերի հրամանատարների հավաք
ՌԴ ԶՈւ Հյուսիսային Կովկասում տեղակայված զորավարժարաններում մեկնարկել են 58-րդ համազորային բանակի վաշտերի հրամանատարների և նրանց տեղակալների հավաքները։ Հավաքներին ներգրավվել է ավելի քան 400 սպա։razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Քառօրյա հավաքների ընթացքում վաշտերի հրամանատարները յուրացնելու են անծանոթ տեղանքում մարտ վարելու, մարտական պատրաստության կազմակերպման հմտություններ։
Հավաքների ընթացքում իրականացվելու են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Վարժանքներին ներգրավվել են Մակարովի ատրճանակներ, ԱԿ-74 ավտոմատներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիիչներ, ԲՄՊ-2 և ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, Տ-72Բ3 տանկեր, «Ակացիա» և «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցներ։
Քննարկվելու են նաև զինվորական կարգապահության և կարգուկանոնի ամրապնդման, զինվորական ծառայության անվտանգության բարելավման հարցեր։
Հավաքների ավարտին վաշտերի հրամանատարները հանձնելու են ստուգարքներ, որի շրջանակներում գիշերային և ցերեկային ժամերին վարելու են թրթուրավոր և անվավոր տեխնիկա։
Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:
Հյուսիսային Կովկասում մեկնարկել է ՌԴ ԶՈւ 58-րդ բանակի վաշտերի հրամանատարների հավաք
ՌԴ ԶՈւ Հյուսիսային Կովկասում տեղակայված զորավարժարաններում մեկնարկել են 58-րդ համազորային բանակի վաշտերի հրամանատարների և նրանց տեղակալների հավաքները։ Հավաքներին ներգրավվել է ավելի քան 400 սպա։ razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։