Կարծիք

21.06.2017 10:16


Վատ չէր լինի մի հատ էլ հայկական տաճարավան կառուցել

Վատ չէր լինի մի հատ էլ հայկական տաճարավան կառուցել

Երևանի հայկական գյուղի կողքը վատ չէր լինի մի հատ էլ հայկական տաճարավան կառուցել: Տաճարավանում իրենց իրական չափերով կկառուցվեին Հայաստանի հանրաճանաչ և տուրիստական այցելավայր դարձած եկեղեցիները և տաճարները: Ինչու չէ, նաև ամրոցները: Ինչ վատ չէր լինի Գառնին, Գեղարդը, Հաղպատը, Գանձասարը կամ, ասենք, Անիի մայր տաճարը, Ամբերդը ու Սմբատաբերդը մի վայրում: Տուրիստը էլ ստիպված չէր լինի էդքան ճամփա կտրել տրաքած ճանապարհներով:

Տաճարավանի և հայկական գյուղի կողքը կարելի է նաև կազինոների ավան կառուցել՝ կոչելով այն խումարբազավան: Տուրիստը իջավ օդանավից, բռնում, տանում ես տաճարավան աղոթել տալիս, հետո բերում հայկական գյուղ, խորոված տալիս, օղի խմցնում, մտցնում կազինո փողերը քամում ու ճամփու դնում:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը