Լրահոս

17.12.2010 17:12


Մեծ Բրիտանիայում շուրջ 70 հանցագործի սխալմամբ ազատ են արձակել

Մեծ Բրիտանիայում այս տարվա ընթացքում բանտերից սխալմամբ ազատ է արձակվել 69 հանցագործ։ Այս մասին այսօր հայտնել է «BBC»-ն։

Տվյալները տեղեկատվության հասանելիության օրենքի պահանջի համաձայն հրապարակվել են Մեծ Բրիտանիայի բանտային ծառայության ղեկավարության՝ 2009-2010թթ. ազատ արձակվածների վերաբերյալ վիճակագրության տվյալների տրամադրումից հետո։

Ըստ վիճակագրության՝ 63 կալանավոր սխալմամբ ազատ է արձակվել Անգլիայի և Ուելսի բանտերից, ևս 6 երջանիկներ ազատվել են Շոտլանդիայիի ուղղիչ հիմնարկներից։ Այս թիվը կրկնակի գերազանցում է անցած երկու տարվա վիճակագրությունը։ Ազատ արձակվածների թվում եղել է  բռնության, մարդկանց վրա հարձակվելու կամ կողոպուտի համար դատապարտված 39 հանցագործ։

Համոզվելով, որ ազատել են «ոչ այն կալանավորներին»՝  ոստիկանությունը դատապարտվածներին  բանտ է վերադարձրել է, սակայն հինգ հոգի դեռևս մնում են ազատության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը