ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` Հնդկաստանի առաջարկով, հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հենց հունիսի 21-ն ընտրվել, քանի որ այն ամառային արևադարձի` տարվա ամենաերկար օրն է:
Յոգայի միջազգային օրը նշվում է աշխարհի 192 երկրում, այդ թվում՝ արդեն նաև Հայաստանում։
Յոգան գիտություն է ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնության մասին:
Յոգան կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մոլորակի տարբեր հատվածներում, սակայն հետո պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի շարք այլ երկրներում:
Յոգա բառը հիմնականում ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջաինիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ, բայց դա չի նշանակում, որ Յոգան ի սկզբանե հինդուիստական, բուդդիստական կամ ջայնիստական համակարգ է։ Յոգա գիտության ակունքը հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր հեղինակություն հանդիսացող չորս Վեդաներն են` Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան և Աթհարվավեդան: Այն կարծիքը, թե իբր Յոգան Հինդուիզմի մի մասն է կազմում և Հինդուիզմում առկա վեց Հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է (որի հիմնական նպատակը վարժանքն է), չի բխում Յոգայի մասին պատմական փաստերից։ Ջայնիզմում Յոգան հոգևոր, մտավոր և ֆիզիկական գործունեություննեի համախմբումն է։
Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` կապ: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ:
Այսօր Յոգայի միջազգային օրն է

7or.am