Աշխարհ

20.06.2017 22:33


2017-ին Ռուսաստան արտահանվող թուրքական պտուղ-բանջարեղենի ծավալները 90%-ով ավելացել են

2017-ին Ռուսաստան արտահանվող թուրքական պտուղ-բանջարեղենի ծավալները 90%-ով ավելացել են

2017-ի հունվար-մայիս հատվածում զգալիորեն մեծացել է Թուրքիայից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական ապրանքի ծավալները:

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ այս տարվա առաջին 5 ամիսներին Թուրքիայից Ռուսաստան է արտահանվել լիմոն, մանդարին, սոխ, գրեյֆրուտ, ծիրան, դեղձ, նարինջ, կեռաս, կաղամբ, սալոր, կարտոֆիլ, ծաղկակաղամբ, ձմերուկ, սեխ, պղպեղ և սերկևիլ:

Խնդրո առարկա ժամանակահատվածում արտահանված 215 379 տոննա միրգ-բանջարեղենի դիմաց թուրքական կողմը ստացել է 123.738.000 դոլար եկամուտ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղարկվել է 113.140 տ միրգ-բանջարեղեն, որն ապահովել է 78.231.000 դոլար եկամուտ:

Ընդհանուր առմամբ Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալներն աճել են 90 տոկոսով, իսկ եկամուտն ավելացել է 58 տոկոսով:

Ռուսական շուկայում հատկապես մեծացել է թուրքական սերկևիլի պահանջարկը: Նշվում է, որ այս տարի Ռուսաստան է արտահանվել 1.469 տոննա սերկևիլ, ինչը 47 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ծավալները (998տ.):

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը