ԵՄ-ն կամ միջազգային կառույցները ձեզ դուր են գալիս միայն փող տալուց
«Իրենք իրավունք չունեն խառնվելու մեր ներքին գործերին»․․․ Մի զարմացեք, այս արտահայտության հեղինակները իշխանական էլիտայի ոչ շարքային ներկայացուցիչներն են, մարդիկ, որոնք ի պաշտոնե գոնե պետք է տեղյակ լինեն, որ մեր երկիրը բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ է վավերացրել, ինչը ենթադրում է պարտավորություններ՝ ամենատարբեր ոլորտներում։ Պարոնայք երկակի ստանդարտների սիրահարներ, ձեր բուռն արձագանքը՝ խնդրահարույց լեգիտիմության հետևանք հանդիսացող ջղաձիգ դրսևորումներ են, ԵՄ-ն կամ միջազգային կառույցները ձեզ դուր են գալիս միայն փող տալուց և ընտրությունների մասին իրականության հետ կապ չունեցող գնահատականներ հնչեցնելուց, ու երբ ձեզ ձեռք էր տալիս, այդ ժամանակ օրը երեք անգամ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցներն ու գնահատականներն էիք վկայակոչում, հիմա Սվիտալսկին վերջապես մի ադեկվատ գնահատական է հնչեցրել, բոլորդ վրա եք տվել։ Յուղն էժան է, ճմուռը թա՞նկ․․․
ԵՄ-ն կամ միջազգային կառույցները ձեզ դուր են գալիս միայն փող տալուց
«Իրենք իրավունք չունեն խառնվելու մեր ներքին գործերին»․․․
Մի զարմացեք, այս արտահայտության հեղինակները իշխանական էլիտայի ոչ շարքային ներկայացուցիչներն են, մարդիկ, որոնք ի պաշտոնե գոնե պետք է տեղյակ լինեն, որ մեր երկիրը բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ է վավերացրել, ինչը ենթադրում է պարտավորություններ՝ ամենատարբեր ոլորտներում։
Պարոնայք երկակի ստանդարտների սիրահարներ, ձեր բուռն արձագանքը՝ խնդրահարույց լեգիտիմության հետևանք հանդիսացող ջղաձիգ դրսևորումներ են, ԵՄ-ն կամ միջազգային կառույցները ձեզ դուր են գալիս միայն փող տալուց և ընտրությունների մասին իրականության հետ կապ չունեցող գնահատականներ հնչեցնելուց, ու երբ ձեզ ձեռք էր տալիս, այդ ժամանակ օրը երեք անգամ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցներն ու գնահատականներն էիք վկայակոչում, հիմա Սվիտալսկին վերջապես մի ադեկվատ գնահատական է հնչեցրել, բոլորդ վրա եք տվել։
Յուղն էժան է, ճմուռը թա՞նկ․․․
Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից