Համացանցում են հայտնվել ԱՄՆ գրեթե 200 մլն ընտրողի անձնական տվյալները
ԱՄՆ Հանրապետական կուսակցության Ազգային հանձնաժողովի հետ աշխատող Deep Root Analytics կազմակերպությունն ազատ է թողել ամերիկացի 198 ընտրողների անձնական տվյալների բազայի հասանելիությունը։
Այդ տվյալները, մյուս տեղեկությունների հետ միասին, որոնք կազմում են 25 տերաբայթ, տեղադրվել են Amazon ծառայությունում և պաշտպանված չեն գաղտնաբառով։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, օգտահաշիվը հայտնաբերել է Upguardընկերության մասնագետ Քրիս Վիկերին։ Նա խոստովանել է, որ երբեք չի հանդիպել նման քանակի չպաշտպանված տվյալների։
Հասանելի այդ ցուցակները պարունակում են ընտրողների անունները և հասցեները։
Գաղտնի տեղեկությունների ազատ հասանելիության ծավալներով այս դեպքն աննախադեպ է․ ավելի վաղ համացանցում հայտնվել էին 93 մլն մեքսիկացի ընտրողների տվյալները։
Համացանցում են հայտնվել ԱՄՆ գրեթե 200 մլն ընտրողի անձնական տվյալները
ԱՄՆ Հանրապետական կուսակցության Ազգային հանձնաժողովի հետ աշխատող Deep Root Analytics կազմակերպությունն ազատ է թողել ամերիկացի 198 ընտրողների անձնական տվյալների բազայի հասանելիությունը։
Այդ տվյալները, մյուս տեղեկությունների հետ միասին, որոնք կազմում են 25 տերաբայթ, տեղադրվել են Amazon ծառայությունում և պաշտպանված չեն գաղտնաբառով։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, օգտահաշիվը հայտնաբերել է Upguard ընկերության մասնագետ Քրիս Վիկերին։ Նա խոստովանել է, որ երբեք չի հանդիպել նման քանակի չպաշտպանված տվյալների։

7or.am