Տիգրան Կարապետյանը կգլխավորի Ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակը
Բոլորովին վերջերս Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը մի քանի առիթներով հայտարարել էր, որ իր կուսակցությունը մտադիր է մասնակցել Երևանի ավագանու ապագա ընտրություններին։ Կուսակցության մամլո խոսնակ Ռուզան Ստեփանյանն այսօր «7 օր»–ի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատեց այն լուրերը, որ Ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակը մայիսի 31–ի ընտրություններին գլխավորելու է Տիգրան Կարապետյանը։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանն է, իսկ երրորդում՝ Հրաչիկ Վարդապետյանը։