Կարծիք

20.06.2017 13:16


Այդ բզզոցն անգամ մամուլի ակումբների պատուհաններից դուրս չի լսվում

Այդ բզզոցն անգամ մամուլի ակումբների պատուհաններից դուրս չի լսվում

Մի 15 տարի առաջ մեկը սկսեց զբաղվել գրականությամբ: Մի լղարիկ գիրք տպեց, հարցազրույց տվեց ու մեծախոսեց. «Ես այնպիսի գրականություն եմ ստեղծելու, որ իմ գրքերը գցեն Եվրոպայի վրա, բոլոր երկրները թռցնեն ու թարգմանեն»:
Հետո երկրորդ ու երրորդ գրքերը գրեց ու տպեց, բայց Երևանում նույնիսկ մի տասը ընթերցող էլ չունեցավ:
Մի խոսքով, Եվրոպան լավ պրծավ...
Հետո էս մարդը նորից անցավ «քաղաքական վերլուծաբանի» իր գործին ու շարունակեց իր գրքերի բովանդակության նման ալանի, ձանձրալի, անհեթեթ մտքեր արտահայտել ու պարզունակ, խնդալու վարկածներ առաջ քաշել:
Դե, ինչպես Բաղրամյան 26-ին կից «անալիտիկների» ողջ «փաղանգը», որ տարիներով միալար բզզում է և այդ բզզոցն անգամ մամուլի ակումբների պատուհաններից դուրս չի լսվում, ուր մնաց հասնի Եվրոպա...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը