Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան լրահոսում երկու հիմնական նյութ էր ակտիվորեն պտտվում (մինչև հիմա էլ պտտվում է): Դրանք շատ կոնտրաստային էին: Մեկով հաղորդվում էր, որ հակառակորդի հարձակման արդյունքում սահմանին զոհեր ենք տվել (երկու օրում չորս երիտասարդի կյանք խլվեց) և կան վիրավորներ, իսկ մյուսով հայ ժողովրդին տեղեկացվում էր, որ Մհեր անունով երգիչը գլամուրային կոչված հարսանիք է արել ու այդ հարսանիքին ներկա է գտնվել Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը:
Թվում է, թե ոչ մի բան չկա, ի՞նչ է եղել որ: Սահմանին անընդհատ լարվածություն կա, հո՞ չեն կարող այստեղ Երևանում հարսանիքներ չանել: Իհարկե՛ կարող են: Բայց երբ հանրային կոչված դեմքերն են մարդկային կյանքերի կորստի համապատկերին ի ցույց դնում իրենց կայֆերն ու տժժիկները, ապա ինչպես դասականը կասեր՝ սիրուն բան չի ստացվում:
Մենք, անշո՛ւշտ, երջանկություն ենք մաղթում Մհերին ու իր կնոջը, ինչպես նաև այս օրերին սեփական հարսանեկան տժժիկները սոցիալական ցանցերում տարածած մյուս նորապսակներին, սակայն խնդիրը տվյալ դեպքում այլ հարթության մեջ է:
Այս իշխանությունները և նրանց սպասարկող երգիչալրագրողաօլիգարխախառը կիսակրիմինալ ու կիսագեղցիական զանգվածը հանրության մեծ մասին թողել են հարկեր ու տուրքեր տալու, ինչպես նաև հայրենիքի համար կռվելու և զոհվելու պարտականությունները, իսկ իրենց պահել են փողերն ու կայֆերը: Գոնե այնքան «ֆայմ» ունենան և սեփական չտեսությունը չտարածեն զոհվածների մասին լրահոսին զուգահեռ:
Ի դեպ, վերը հիշատակված Մհերի հարսանիքին ուշագրավ բան է տեղի ունեցել: Մհեր-փեսան քծնանքի կամ այլ ծրագրի շրջանակներում մի երգ է նվիրել Ռիտա Սարգսյանին: Երգը կոչվում է «Не бывает страны без первой леди» («Չի լինում երկիր՝ առանց առաջին տիկնոջ»):
Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, որ ՀՀ նոր սահմանադրության համաձայն՝ մեր երկիրը շուտով առաջին տիկին չի ունենա, քանզի, պատկերավոր ասած, շունը տիրոջը չի ճանաչելու և դեռ պետք է պարզել, թե ով է առաջին տղամարդը (երկրի նախագա՞հը, վարչապե՞տը, ԱԺ նախագա՞հը, պաշտպանության նախարա՞րը, անվտանգության խորհրդի քարտուղա՞րը...), որ հետո արդեն առաջին տիկնոջ հարցը լուծվի:
Մի կողմ թողնենք նաև այն, որ ՀՀ առաջին տիկնոջը երգ է նվիրվում օտար լեզվով, տվյալ դեպքում՝ ռուսերենով: Ինչպես ասում են՝ ճաշակի ու մտածողության խնդիր է:
Ուշագրավն այն է, որ ռուսերենով հայտարարվում է, որ չի լինում երկիր՝ առանց առաջին տիկնոջ: Մհերն, իհա՛րկե, շատ չի խորացել երգի բառերի մեջ և ընդամենը փորձել է իր երգով դուր գալ առաջին տիկնոջը: Մհերը չի իմացել, բայց ակամայից «կպել» է Ռուսաստանին, որին ու որի ղեկավարին Բ26-ն այդքան սիրում է քծնել:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը մի երկիր է, որը պաշտոնապես չունի առաջին տիկին, քանզի Պուտինը բաժանվել է և նոր ամուսնություն չի կնքել: Հիմա, ըստ Մհերի, ստացվում է, որ Ռուսաստանը երկիր չէ, որովհետև առաջին տիկին չունի (բա որ դրսի «դաբրոների» տնաբույծ սիրահարների վրա Պուտինը բարկանա, հը՞): Արտաքին ուժերի գործոնը ներքաղաքական կյանքում մուտիլովկայական տարբերակով օգտագործող իշխանությունների համար սա «կիքս» է, կամ էլ ինչպես նախագահական նստավայրի «արևմտամետ» հաճախորդները կարող են պնդել՝ Սերժ Սարգսյանը Մհերի շուրթերով դեմարշ է արել Ռուսաստանին:
Մի խոսքով, չի կարելի գովազդել սեփական խրախճանքը, երբ սահմանի վրա ջահել կյանքեր են ընդհատվում: Սեփական տան պատերի ներսում որքան ուզում եք, ում ուզում եք և ինչ լեզվով ուզում եք քծնեք:
Մհերը չէր ուզում, բայց ստացվեց (տեսանյութ)

Պետրոս Ալեքսանյան