Քաղաքական

19.06.2017 16:07


Ռուսաստանցի համանախագահ․ «Մեր վերջին հայտարարությունն ուղղված է երկու կողմերին»

Ռուսաստանցի համանախագահ․ «Մեր վերջին հայտարարությունն ուղղված է երկու կողմերին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը ափսոսանք են տածում վերջին շրջանում շփման գծում իրադարձությունների հետ կապված: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել են վերջին օրերին լարվածությունը շփման գծում:

«Շատ մտահոգ ենք հրադադարի ռեժիմի լուրջ խախտումներով համանախագահների տարածաշրջան այցի նախօրեին: Մենք պետք է մեր ուժերի ներածին չափով անենք ամեն ինչ, որպեսզի նման իրադարձությունները նորից չկրկնվեն: Մենք կանենք մեզանից կախված ամեն բան լարվածությունը նվազեցնելու համար»,-ասել է նա:

Պոպովը նաև նշեցլ է, որ վերջին հայտարարությունը հասցեագրված է երկու կողմերին, և հիմնական ուղերձն ուղղված է լարվածության նվազեցմանը շփման գծի երկայնքով:

Բացի այդ Իգոր Պոպովը նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին:

«Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում մենք քննարկումներ ենք անցկացրել քաղաքական երկխոսության վերսկսման առնչությամբ: Այդ քննարկումների արդյունքներով կարելի է գալ եզրակացության, որ երկու երկրների նախագահները հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին»,-ասել է Պոպովը:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը