Լրահոս

17.12.2010 16:33


Իրանը գումար է հատկացնում հայկական եկեղեցիների վերականգնման և պահպանման համար

Իրանի Իսլամական Հանրապետությունում քրիստոնյաների համար այնքան բարենպաստ պայմաններ են ստեղծված, որ մարդն իրեն որպես կրոնական փոքրամասնություն չի ընկալում։ Սիրիայում կայացած «Քրիստոնեական և մուսուլմանական հարստություն» խորհրդաժողովին այս մասին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ Սարգսյանը։

«Իրանի իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում եկեղեցիներին, համապատասխան միջոցներ հատկացնում քրիստոնեական տաճարների վերականգնման և պահպանման համար»,-հայտնել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը