Կարծիք

19.06.2017 10:12


ՀՀ քաղաքացին զրկված է երկրում որոշումների կայացմանը իր մասնակցության որևէ հնարավորությունից

ՀՀ քաղաքացին զրկված է երկրում որոշումների կայացմանը իր մասնակցության որևէ հնարավորությունից

Ճիշտ է, որ երկրում քաղաքական հարցերը զենքով լուծելը շատ վատ միտք է, բայց դա պետք է բոլորին վերաբերի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ըստ էության, զրկված է երկրում որոշումների կայացմանը իր մասնակցության որևէ հնարավորությունից։ Սա մեր համընդհանուր պայմանավորվածության խախտում է, որն արձանագրվել է երևի, թե միակ կասկածի տակ չդրվող կամարտահայտության՝ Անկախության հանրաքվեի արդյունքներով։ Հայաստանը պետք է ժողովրդավար լիներ, բայց 1995թ․-ից այս կողմ պետական կառավարման համակարգը բռնազավթված է ու դրա դեմ քաղաքացիների ցանկացած լուրջ բողոք ճնշվել է զենքի, ծեծի կամ բռնաճնշումների միջոցով։ Մարդը, քաղաքացին ու, առավել ևս, ԱԺ պատգամավորը (ով ներկայացնում է 20.000 հոգու), ով անտեսում է այս ամենն ու մեղադրում զենք վերցնողին, կամա, թե ակամա, ծառայություն է մատուցում պետական համակարգը զենքի ուժով յուրացրած խմբին։ ԱԺ պատգամավորի դեպքում սա ազգային անվտանգության նույնքան մեծ խնդիր է, ինչքան պետական ապարատը զավթածների ապրիորի գոյությունը, որովհետև այդ մարդը կամ դեբիլ է ու չի հասկանում ոչ հանրապետության էությունը, ոչ էլ նրանում քաղաքացու դերն ու իրավունքները, կամ էլ հասկանալով է դա անում՝ հանդիսանում է այդ նույն յուրացնողների թիմակիցը։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը