Քաղաքական

20.01.2010 18:37


ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը մեկնաբանում է հայ–թուրքական ներկա գործընթացը

ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը մեկնաբանում է հայ–թուրքական ներկա գործընթացը

-Այն, որ Սահմանադրական դատարանը որոշակի իրավական շրջանակների մեջ դրեց մինչ այդ Հայաստանի քաղաքական դաշտում արձանագրությունների շուրջ տարաբնույթ մեկնաբանությունները, իսկապես կայացած փաստ է,-ասում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը,-այն, որ ՍԴ որոշմամբ որոշակի քաղաքական շահարկումները լուրջ նեղացում ապրեցին, դա նույնպես արձանագրում ենք։

«Այդ արձանագրությունները ոչ թե հարաբերությունների բոլոր խրթին, խութոտ հարցերի պատասխանն են տալիս, այլ բավարար իրավական բազա են նախապատրաստում հետագա հարաբերությունների կարգավորման համար։ Այսօր ստորագրված արձանագրությունները բացառապես կրում են երկկողմանի բնույթ»,-սա հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Խ. Գալստյանի կարծիքն է։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից բազմիցս հնչեցված «նախապայմանային» հայտարարություններին, ըստ որոնց արձանագրությունների վավերացումը կապվում է ԼՂ հիմնահարցի գործընթացի կարգավորման հետ՝ Խ. Գալստյանն ասել է.

-Թուրքիայի կողմից ռազմավարական այս քայլը որոշակիորեն սխալ է,  և պատմական փորձը վկայում է, որ իրենք արդեն մեկ անգամ ձախողել են հաջողելը։

Հիշեցնելով պատմական փորձը, երբ Թուրքիան 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո համապարփակ համաձայնությունների կետերի շուրջ աննախադեպ ապակառուցողական ակտիվություն էր ցուցաբերում, Խ. Գալստյանը հայտարարել է.

-Թուրքիայի նման մոտեցումները Հայաստանին լուրջ հնարավորություն և հիմք են տալիս է՛լ ավելի կարծրացնելու դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը և մենք նկատում ենք։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը