Մակրոնի շարժումը բացարձակ մեծամասնություն ձեռք բերեց ԱԺ-ում (տեսանյութ)
Ֆրանսիայի Ազգային ժողովի երկրորդ փուլի արդյունքներով՝ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական շարժումը ստացել է 577 մանդատից308-ը։ Եվս 42 մանդատ ձեռք է բերել նրա դաշնակից «Դեմոկրատական շարժումը»։ Այսպիսով, Մակրոնը կտնօրինի ԱԺ-ի բացարձակ մեծամասնությունը։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, աջակողմյան հանրապետականները ստացել են 113 մանդատ, սոցիալիսները՝ 29, աջ կենտրոնամետները՝ 18, Ժան Լյուկա Մելանշոնի կուսակցությունը՝ 17, կոմունիստները՝ 10, իսկ Մարին Լե Պենի «Ազգային ճակատը»՝ 8 մանդատ։
Ի դեպ, Ֆրանսիայի ստորին պալատ 223 կին է ընտրվել, ինչը ռեկորդային է Ֆրանսիայի համար։ Նախորդ գումարման ժամանակ կանանց թիվը 155 էր։
Երկրորդ փուլում ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է ավելի քան 42 տոկոս, ինչը ևս ռեկորդային է՝ ցածր ցուցանիշով։
Մակրոնի շարժումը բացարձակ մեծամասնություն ձեռք բերեց ԱԺ-ում (տեսանյութ)
Ֆրանսիայի Ազգային ժողովի երկրորդ փուլի արդյունքներով՝ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական շարժումը ստացել է 577 մանդատից 308-ը։ Եվս 42 մանդատ ձեռք է բերել նրա դաշնակից «Դեմոկրատական շարժումը»։ Այսպիսով, Մակրոնը կտնօրինի ԱԺ-ի բացարձակ մեծամասնությունը։

7or.am