Ադրբեջանը կտրուկ մեծացրել է ռազմական արտադրությունը
2009թ. համեմատ Ադրբեջանը 2010թ. 3,6 անգամ մեծացրել է ռազմական նշանակության ապրանքների արտադրության ծավալը։ Ինչպես հաղորդում է «Trend»-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։ Նա ասել է, թե 2006 թ. համեմատ այս ցուցանիշն աճել է 115 անգամ, և երկիրն ամբողջովին հաղթահարել է կախվածությունը ռազմամթերքի ներմուծումից։
Ջամալովի խոսքերով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության առաջնային նպատակն է «խորհրդային ժամանակաշրջանի ձեռնարկությունների վերականգնումն ու վերակառուցումը և դրանց հիման վրա պաշտպանական նշանակության արտադրանքը»։ Մինչև 2011թ. մարտը նախատեսվում է Ադրբեջանում աշխատեցնել արտադրական ութ նոր տեղամաս, որտեղ կթողարկվեն ռազմամթերք և նոր տեսակի զենքեր։