ԱԺ ընտրություններից հետո իշխանությունների համար իսկական իդիլիա է. ընտրությունները կեղծվել են, տոկոսները «խփվել» են, Բ26-ին կից «Ելք» դաշինքն ընդդիմադիր դիրքերից ընդունել է ընտրակեղծիքների արդյունքները և փրփուրը բերանին հաճախորդություն է անում մինչև վերջ, Սերժ Սարգսյանը հնչեցրել է իր ծրագրային ելույթը 2040 թվականի մոտիվներով ...
Այս տարվա ապրիլին ոչնչացվեց ընտրական ու քաղաքական դաշտը և, բնական է, որ վակումը պետք է ինչ-որ ձևով լցվեր: Ու լցվում է: Լցվում է թշնամու ակտիվությամբ:
Իշխանությունները հաղթել են Հայաստանի հանրությանը և ընդդիմություն են ստացել ի դեմս Ադրբեջանի, որին 10.000 դրամով չեն կարող կաշառել, որին չեն կարող հաճախորդացնել, և որը խախտում է իշխանական անդորրը:
Ցավալին այն է, որ ղեկավարության սխալների համար կրկին հատուցում է հանրությունն՝ իր զավակների կյանքերի գնով:
Երբ բանակը դառնում է PR-ի ու ներքաղաքական էժանագին խաղերի գործիք, երբ թալանին տրվում է հայրենասիրական տեսք, երբ քաղաքացիներին առաջարկվում է մեռնել փողի դիմաց, երբ նույն այդ քաղաքացիներից պարտադիր 1.000 դրամ են հավաքում, որպեսզի վճարեն զոհվածներին, երբ իշխանությունը համարում է, որ ինքը 10.000 դրամից բացի այլ բան չունի տալու քաղաքացուն և երբ վերջինիս վերապահվում է հարկեր, տուրքեր ու տուգանքներ վճարելու, ինչպես նաև սահմանին զոհվելու պարտականությունը, ստանում ենք այսօրվա պատկերը:
Սահմանին տված զոհերի բուն պատճառը մեր երկրի ներսում է: Թիկունքում է կատարվում «սպանությունը», ապա նոր գործի է անցնում արտաքին թշնամին: Այնպես որ մինչև երկրի ներսում բան չփոխվի, սահմանի վրա մեր զինվորը լինելու է անպաշտպան ու խոցելի, իսկ իշխանությունները համարելու են, որ իրենք 1.000 դրամները հավաքելով ու մահվան դիմաց փոխհատուցում տալով՝ իրենց անելիքն արել են այնպես, ինչպես ընտրությունների ժամանակ են 10.000 դրամներով իրենց հաշիվները փակում քաղաքացու հետ:
Երբ իշխանական իդիլիան խախտում են զոհերը

Կորյուն Մանուկյան