Հայ տղամարդու նկատմամբ այսօր իրականացվում է բնաջնջում
Ես կխենթանամ: Գժվել կարելի է, ևս երեք զոհ: Այս երևույթին մեզ ուզում են վարժեցնել, ի՞նչ է, սա սովորույթ է դառնալու մեզ համար, թե ազգային նկարագրի մի մասն է կազմելու: Ինչքան հայ զինվոր-տղամարդ պետք է զոհվի, որ վերջապես էդ գրողի տարած «անվտանգությունը» հաստատվի: Եթե սահմանին չէ, ապա զորամասում, եթե զորամասում չէ, ապա հոսպիտալում: Հայ տղամարդու նկատմամբ այսօր իրականացվում է բնաջնջում, ես համոզվեցի: Էդ առաջընթացն ու անվտանգությունը միայն «ընտրյալների» համար է: Անտարբերություն, ամենաթողություն ու հրեշավոր լռություն, համոզված եմ՝ ՊՆ -ն իր գործը լավ կանի, անպայման կցավակցի հարազատներին: Այս վերջին 9 տարում միայն դրա վրա է լուրջ աշխատել:

Ամալյա Ասատրյանի ֆեյսբուքյան էջից