ԱՄՆ-ում հրատարակվել է Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» գիրքը
ԱՄՆ-ի տարածքում վաճառքի է հանվել ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» (The Putin Interviews)գիրքը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։
Գիրքն արժե 14 դոլարից մի փոքր ավելի, և այն կարելի է գնել ամերիկյան ինտերնետ-խանութներում։
Պուտինի հետ հարցազրույցը հրատարակվել է աուդիոգրքի ձևաչափով նույնպես։
Հունիսի 12-15-ը Showtime հեռուստաալիքով ցուցադրվել էր «Հարցազրույց Պուտինի հետ» չորս սերիանոց վավերագրական ֆիլմը։
Ռուսաստանի Առաջին ալիքը այն կցուցադրի հունիսի 19–22-ին։
ԱՄՆ-ում հրատարակվել է Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» գիրքը
ԱՄՆ-ի տարածքում վաճառքի է հանվել ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» (The Putin Interviews) գիրքը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։

7or.am