31 մարդ մահապատժի է դատապարտվել Եգիպտոսի գլխավոր դատախազի սպանության համար
Կահիրեի քրեական դատարանը 31 մարդու նկատմամբ մահապատիժ կիրառելու վճիռ է կայացրել` 2 տարի առաջ Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարակատի սպանության գործով։ Այս մասին հայտնել է եգիպտական հեռուստաընկերությունը։
Ընդհանուր առմամբ, այս գործով անցնում է 67 մարդ։ Նրանք մեղադրվում են գլխավոր դատախազի սպանությունը նախապատրաստելու և իրականացնելու, ապօրինի զենք ձեռք բերելու մեջ։
Հիշամ Բարակատը զոհվել էր2015թ․ ամռանը՝ ավտոմեքենայի պայթյունից։
31 մարդ մահապատժի է դատապարտվել Եգիպտոսի գլխավոր դատախազի սպանության համար
Կահիրեի քրեական դատարանը 31 մարդու նկատմամբ մահապատիժ կիրառելու վճիռ է կայացրել` 2 տարի առաջ Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարակատի սպանության գործով։ Այս մասին հայտնել է եգիպտական հեռուստաընկերությունը։
Ընդհանուր առմամբ, այս գործով անցնում է 67 մարդ։ Նրանք մեղադրվում են գլխավոր դատախազի սպանությունը նախապատրաստելու և իրականացնելու, ապօրինի զենք ձեռք բերելու մեջ։
Հիշամ Բարակատը զոհվել էր 2015թ․ ամռանը՝ ավտոմեքենայի պայթյունից։
7or.am