Լրահոս

17.12.2010 16:05


«Новый регион» գործակալության լրագրող Էռնեստ Վարդանյանին նստեցրել են լրտեսության համար

«Новый регион» գործակալության լրագրող Էռնեստ Վարդանյանին նստեցրել են լրտեսության համար

Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունում դատավճիռ են կայացրել «Новый регион» ռուսական գործակալության վերլուծաբան Էռնեստ Վարդանյանի նկատմամբ, ում մեղադրում էին հօգուտ Մոլդովայի լրտեսության համար։ Գործը քննող Գերագույն դատարանը պաշտպանել է մեղադրանքները և լրագրողին դատապարտել 15 տարի ազատազրկման։

Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր ապրիլի սկզբերին Մերձդնեստրի պետանվտանգության նախարարության աշխատակիցների կողմից։ Լրագրողի բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ խոսվում էր այն մասին, որ նրան ստիպում էին «իշխանություններին քննադատող մարդկանց դեմ» վկայություններ տալ։ Նա նաև պատմել է, որ իրեն ծեծում էին, իսկ իր կնոջն ու երեխաներին սպառնում հաշվեհարդար տեսնել։ Նա ժխտել էր լրտեսության մասին մեղադրանքները և կոչ արել չհավատալ այն հայտարարություններին, որոնք հետագայում կարող են իրեն ստիպել, որ անի։

Մայիսի կեսերին Մերձդնեստրի պետանվտանգության նախարարությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ լրագրողը խոստովանական ցուցմունք է տալիս։ Նա ասում է, թե հավաքագրվել է մոլդովական հատուկ ուժերի կողմից, երբ սովորում էր քիշնևյան համալսարանում։ Ինչպես հետևում էր այդ տեսանյութից, հետագայում լրագրողը իբրև թե Մերձդնեստրի ներքաղաքական տեղեկությունները հաղորդել է մոլդովական ուժայիններին։

 «Новый регион»-ի խմբագրությունը այդ կապակցությամբ հայտնել էր, որ «խոստովանությունը» ճնշման ազդեցության տակ է արվել և կոչ էր արել չհավատալ բանսարկություններին։

Վարդանյանի դատավարությունն անցել է փակ ընթացակարգով։

Այս խորագրի վերջին նյութերը