Բողոքի ցույցեր Լոնդոնում․ մարդիկ պահանջում են ճշմարտությունն ասել զոհերի մասին (տեսանյութ)
Լոնդոնում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ պահանջելով ճշմարտությունն ասել բարձրահարկ շենքի հրդեհի հետևանքով զոհերի մասին։
Քաղաքի փողոցներով երթն ավարտվել է շրջանային խորհրդի շենքի վրա գրոհի փորձով։ Ցուցարարները պահանջել են բացահայտել, թե իրականում քանի մարդ է զոհվել Grenfell Tower շենքի հրդեհի հետևանքով։ Մարդիկ վստահ են, որ իշխանությունները միտումնավոր կերպով չեն բացահայտնում ողբերգության իրական մասշտաբները։
Ինչպես հայտնում է Sky News-ը, զոհվել է 70 մարդ։ Ոստիկանությունը երկու անգամ պակաս թիվ է հայտնում։
Նշենք, որ Մեծ Բրիտանիան 5 մլն ֆունտ է հատկացրել Grenfell Tower-ի հրդեհից տուժած բնակիչներին։ Վարչապետ Թերեզա Մեյը նշել է, որ կառավարությունն օգնություն ցուցաբերելու պլան է մշակել, մասնավորապես, առանց տանիքի մնացածները 3 շաբաթվա ընթացքում նոր բնակարան կստանան։ Մինչ այդ նրանք կշարունակեն մնալ հյուրանոցներում։ Բոլոր ծախսերը հոգում է պետությունը։

7or.am