Աշխարհ

17.06.2017 17:50


Կալանավորվել է Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը

Կալանավորվել է Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը

Թուրքիայում շարունակում են գյուլենական համայնքի և ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունեցող իրավապահ մարմիննների նկատմամբ դատավարություննները:

Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ մասնավորապես Կարսի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում շարունակվում են նահանգային ժանդարմերիայի 11 աշխատակցի գործերի վերաբերյալ դատական լսումները:

Նշյալ դատական լսումների ժամանակ Կարսի հանրապետական գլխավոր դատախազ Սերդար Դուրմուշը դատարանից պահանջել է կալանավորել 2 անձանց, որոնցից 1-ը հանդիսանում է Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը (փոխգնդապետ Սերդար Գյունգյուր), իսկ մյուսը՝ ժանդարմերիայում ծառայություն իրականացնող մայոր Օմեր Թալայն է:

Դատարանը բավարարել է պահանջը և կալանավոման որոշում կայացրել: Այդպիսով նշյալ գործով ընթացող դատավարության շրջանակներում կալանավովածների թիվը հասավ 6-ի:

Թուրքական աղբյուրը նշում է, որ դատախազություն հիմնավոր փաստարկներ է ներկայացրել, որոնք ապացուցում են նրանց մեղքը:
Մյուս անձանց դատական լսումները հետաձգվել են:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը