Աշխարհ

17.06.2017 09:26


Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերմրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերմրցաշարի հաղթող

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող «Norway Chess» շախմատային գերմցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:

Պարտիան ավարտվեց 59-րդ քայլում: Արոնյանը 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի հաղթողի հավակնորդ Հիկարու Նակամուրան վերջին տուրում պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և զբաղեցրեց երկրորդ տեղը:

Նախորդ տարի «Norway Chess»-ի հաղթող էր դարձել Մագնուս Կարլսենը․ Արոնյանը երկրորդ տեղում էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը